Եթե Նիկոլին կարողանանք հեռացնել, նոր արցախյան շարժումն անխուսափելի կլինի


13:55 , 9 հոկտեմբեր, 2023
Մինչ ոմանք օրերն ու ամիսներն են հաշվում՝ Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերման մոտավոր ժամկետների վերաբերյալ ինչ-որ բաներ հայտարարելով, Լավրովի տեղակալ Միխայիլ Գալուզինն է հստակորեն արտահայտվել իր երկրի խաղաղապահների ճակատագրի վերաբերյալ: Մասնավորապես՝ հայտարարելով, որ ԼՂ հակամարտության էջը փակված չէ՝ ռուս բարձրաստիճան պատշոնյան РБК-ին տված իր հարցազրույցում հստակորեն ակնարկել է, որ խաղաղապահները տարածաշրջանից չեն հեռանալու այնքան ժամանակ, քանի դեռ Բաքվի ու Երևանի միջև չեն հաստատվել նորմալ հարաբերություններ, չեն ապաշրջափակվել տարածաշրջանային կոմունիկացիաները և այլն. նույնիսկ հունվարի 1-ից ԼՂ լուծարումը հիմք չի դառնա՝ ռուսներրի՝ տարածաշրջանից հեռանալու:

Այն, որ Մերձավոր Արևելքում (Կովկասը նույնպես, ցավոք, դարձել է այդ տարածաշրջանի բաղկացուցիչ) ստեղծված իրավիճակի ֆոնին Մոսկվան չի շտապում փակել հակամարտության էջը, իհարկե, պայմանավորված է սեփական շահերով: Բայց պետք է նկատել, որ նրա այդ կեցվածքը մեր շահերից էլ կարող է բխել, և արցախցիները կարող են ի վերջո վերադառնալ սեփական տներ, սակայն մի պայմանով. եթե հաջողվի Նիկոլին ռադ անել, ապա արցախյան հիմնահարցի վերջնական լուծմանը կարելի կլինի հասնել ոչ ճակատագրական կորուստներով: Գուցե Մոսկվան դեմ չէ Ադրբեջանի մաս հանդիսացող Արցախին, բայց նաև նրան պետք չէ 100%-ով թրքացած Ղարաբաղ, քանի որ այդ դեպքում նա ուղղակի անելիք չունի, եթե, իհարկե, Բաքուն չդառնա ՀԱՊԿ կամ ԵԱՏՄ անդամ, իսկ նա չի դառնա:

Այլ հարց, թե հայկական կողմն այդ փաստն ինչպես կօգտագործի իր օգտին: Ներկայումս, օրինակ, սեփական ինքնասպանության գնով հայկական կողմը վնասում է ռուսական շահերին՝ կատարելով Նիկոլի տերերի հրահանգը: Բայց եթե նույնիսկ Հայաստանը շարունակի իր այս քաղաքականությունը, Մոսկվան չի հեռանալու այստեղից. ռուսները մի պատրվակ կգտնեն՝սեփական ռազմական ներկայությունը ապահովելու, այլ հարց, որ այդ ռազմական ներկայությունը կարող է նույնիսկ մեզ վնասել, եթե Նիկոլն այսպես շարունակի:

Մյուս կողմից՝ գնդակը հայտնվելու է Իլհամի դաշտում. փաստը, որ Արևմուտքն աչք փակեց արցախյան ցեղասպնության վրա, պայմանավորված է բացառապես ռուսական ներկայությանն այստեղ վերջ դնելու արևմտյան մոլուցքով, ուստի եթե Իլհամը հանդուրժի իր տարածքում ռուսական զորքերի ներկայությունը՝Պուտինի հետ սեպարատ համաձոյության գալով, կարող է աշխարհով մեկ հիմա էլ արցախյան ցեղասպանության միջազգային ճանաչման արշավ սկսվել՝ չնայած Նիկոլը, իհարկե, կանի ամեն ինչ՝ Իլհամի տրամադրությունը բարձր պահելու:

Միով բանիվ՝ եթե մեզ հաջողվի Նիկոլին գահընկեց անել, ապա կան բոլոր հիմքերը՝ նոր արցախյան շարժում գեներացնելու: