Նեթանյահուն Բայդենին ասել է Գազայի հատվածում երկարաժամկետ ռազմական գործողության անհրաժեշտության մասին


18:49 , 7 հոկտեմբեր, 2023

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շաբաթ օրը հեռախոսազրույց են ունեցել՝ կապված Գազայի հատվածից իսրայելական տարածքի զանգվածային գնդակոծության հետ։

Զրույցի ընթացքում Իսրայելի վարչապետը հայտարարել է պաղեստինյան անկլավում երկարաժամկետ ռազմական գործողության անհրաժեշտության մասին, հաղորդում է հրեական պետության կառավարության մամուլի ծառայությունը։