Նիկոլը շատ լուրջ ձևով սադրում է Մոսկվային
13:50 , 7 հոկտեմբեր, 2023
«Չքնաղ» դստեր ուղեկցությամբ Նիկոլի իրականացրած եվրոպական վոյաժները կարող են ճակատագրական դառնալ Հայաստանի համար ոչ միայն Գրանադայում արձանագրված խայտառակության, այլև Նիկոլի՝ ՌԴ-ի դեմ ուղղված մի շարք սադրիչ քայլերից հետո. բավական մեծ աղմուկ են բարձրացրել «հայկական պատվիրակության» ու Լուկաշենկոյի քաղաքական հակառակորդ արևմտամետ Սվետլանա Տիխանովսկայայի միջև կայացած հանդիպման կադրերը՝ առաջ բերելով շատ հետաքրքիր հարց՝ լա՛վ, Զելենսկին Ուկրաինայի նախագահն է, բա Տիխանովսկայան ո՞վ է:
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հույս է հայտնել, որ Նիկոլը կմասնակցի հոկտեմբերի 13-ին կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին: «Չգիտեմ՝ Փաշինյանը կմիանա, թե ոչ, բայց տեղեկություններ կան, որ կմասնակցի»,-հայտարարել է ռուս պաշտոնյան, որի խոսքերում նկատվում է լուրջ կասկած առ այն, թե արդյոք Նիկոլը կհամենա՞, թե՞ ոչ: Ի դեպ՝ Հայաստանն այս անգամ էլ չի մասնակցել Ղրղզստանում մեկնարկած ՀԱՊԿ զորավարժություններին, ինչը ոչ միայն ժեստ է՝ուղղված Մոսկվային, այլև՝ շատ կոնկրետ ազդակ՝ Բաքվին առ այն,որ Նիկոլը «կպած» կատարում է բանակի մարտունակությունը մինչև վերջ ոչնչացնելուն միտված իր առաքելությունը:
Անկախ նրանից՝ Նիկոլը կմասնակցի՞ ԱՊՀ գագաթնաժողովին, թե՞ ոչ, պարզից էլ պարզ է, որ Տիխանովսկայայի տերերի հետ նրա գործարքի ռեալիզացիան չի ընդհատվի: Հանդիպելով բնավ հայ ժողովրդի աչքի լույսը չհանդիսացող Լուկաշենկոյի քաղաքական ախոյանի հետ՝ Նիկոլը մեսիջ է հղում ռուսներին այն մասին, որ անձամբ է փորձելու նպաստել ՌԴ-ում կամ Բելառուսում հնարավոր հեղաշրջմանը՝ գծագրված արևմտյան սցենարով:Նիկոլը ցույց է տալիս, որ ինքը ոչ միայն յուրային չէ, այլև շատ կոնկրետ թշնամի է պուտինյան Ռուսաստանի ու «բածկայի» համար:
Գիտե՞ք՝ ինչու է Նիկոլն այսպես վարվում, այպես է անում, որպեսզի առհասարակ խզի «ռուսական աշխարհի» ու Հայաստանի միջև կապերը, որ երբ թուրքերը հարձակվեն, Մոսկվան ցանկության դեպքում անգամ չմիջամտի. Նիկոլը Հայաստանը տանում է գիտակցված ինքնասպանության՝ մեր գոյության հաշվին բավարարելու Տիխանովսկայայի տերերի շահերը: