Խաչատրյան Արմենի ոռմտնոցին


11:41 , 7 հոկտեմբեր, 2023
ՔՊ-ական մենթ Խաչատրյան Արմենն է «ոռ մտել» Նիկոլին՝ Գրանադայում տեղի ունեցածը հռչակելով՝ պատերազմից հետո մեր երկրի ինքնիշխանության, անվտանգության էական ամրապնդմանն ուղղված առարկայական դիվանագիտական մեծ ձեռքբերում: «Միաժամանակ Հայաստանի Հանրապետությունը դիտարկվում և ընդունվում է որպես ժողովրդավարական արժեքներին հավատարիմ երկիր, որին սատարում են գրեթե բոլոր ժողովրդավարական երկրները։ Մեր ճանապարհը դեռ լի է փորձություններով, սակայն այն միայն առաջ է տանում»,- մարդկանց հիմարի տեղ է փորձել դնել Խաչատրյան Արմենը:

ՔՊ-ում Նիկոլին քծնելու հարցում միմյանց մեջ մրցակցում են անխտիր բոլորը՝ թերուսներից՝ «անհատ ձեռներեցներ», և ինչպես կարելի է արձանագրել, Խաչատրյան Արմենը պարբերաբար փորձում է մյուսներից հետ չընկնել:

Հարց՝ ի՞նչ ձեռքբերման մասին կարող է խոսք լինել, եթե Գրանադայում համապատասխան թղթի կտորին միայն մեկ հոգու՝ սեփական կնոջ կողմից բազմիցս դավաճանված «պոզավոր» Նիկոլի ստորագրությունն է. Հայաստանի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող թիվ մեկ սուբյեկտի՝ Իլհամի ստորագրությունն այդ թղթում բացակայում է, ինչը նշանակում է, որ ցանկացած պահ նա կարող է ուղղակի բոյկոտել այդ թուղթն ու փոխարենը պարտադրել իրենը՝ իր պայմաններով լրամշակված: Ի՞նչ է, Նիկոլը համարձակվելո՞ւ է ասի «нет»…

Ինչ վերաբերում է Արմենի մատնանշած առաջընթացին կամ ժողովրդավար երկրների աջակցության մասին լոլոներին, ապա այստեղ էլ էմի շատ բնական հարց ծագում՝ իսկ ո՞րն է արդյունքը:

Արցախում տեղի ունեցածը եթե նույնիսկ Ֆրանսիան է վախենում էթնիկ զտում կամ ցեղասպանություն համարել՝ իր արտգործնախարարի բերանով հայտարարելով, թե Արցախում տեղի ունեցածն ընդամենը նման է էթնիկ զտման, իսկ նույն Գրանադայի փաստաթղթում տառ անգամ չկա՝ Արցախում տեղի ունեցածի համար Բաքվին ինչպես հարկն է դատարապտող, ամերիկացիներն էլ մատը մատին չեն տալիս՝ Բաքվի խաթրին կպնելու՝բացի անհասկանալի կոչեր ու մտահոգություններ հայտնելուց, այդ ի՞նչ սատարման մասին է բարբաջում Խաչատրյան Արմենն իր ֆեյսբուքյան էջում:

Արևմուտքը սատարում է միայն Նիկոլի իշխանությանը, և այդ հարցում է բացառապես, որ տեղավորվում է Արմենի գրածը: Այո՛, Հայաստանի շահերի փոխարեն Արևմոտքը հաշվի է նստում Նիկոլի շահերի հետ, ինչը, բնականաբար, լիովին բավարարում է Արեմնի շեֆին. նրան Հայաստան պետք չէ, պետք է իշխանություն՝ երաշխավորելու իր հետագա ֆիզիկական գոյությունը, որից, ի դեպ, կախված է նաև արմենխաչատրյանների լինել-չլինելը: