23:57 , 11 սեպտեմբեր, 2013
1in.am-ը գրում է.
Wrecking Ball երգի տեսահոլովակը, որտեղ երգչուհի Մայլի Սայրուսն ամբողջությամբ հանել է հագուստները, առաջին մի քանի օրվա ընթացքում 19 միլիոն դիտում է հավաքել: Այս մասին հաղորդում է Just Jared-ը:
Նման հետաքրքրություն հասարակության մեջ դեռևս ոչ ոքի չէր հաջողվել առաջացնել:
Մայլին ինքը չի թաքցնում իր հիացմունքը:
«Wrecking Ball-ի նկատմամբ ձեր արձագանքով դուք ինքներդ ձեզ գերազանցեցիք: Ես ձեզ այնքան եմ սիրում: Շնորհակալություն ռեկորդի համար, Vevo!»,- Twitter-ի իր միկրոբոլգում գրել է Մայլին:
Նոր տեսահոլովակի ռեժիսորը լուսանկարիչ Թերի Ռիչարդսոնն է: Այս անգամ ԶԼՄ-ների համար թիրախ է դարձել ռեժիսորը, ում մեղադրում են այն բանում, որ իր նոր աշխատանքում նա անցել է բոլոր սահմանները: