Չեռնոգորիայում ավարտվել է ծուլության ամենամյա առաջնությունը. հաղթողը պառկել է 50 օր
19:25 , 6 հոկտեմբեր, 2023 Չեռնոգորիայում ավարտվել է ծուլության ամենամյա առաջնությունը: Մրցույթի մասնակիցները գրեթե 50 օր (մոտ 1,2 հազար ժամ) անշարժ պառկած են եղել, գրում է սերբական Telegrafհրատարակությունը։
Մրցույթին մասնակցել է 21 մարդ Չեռնոգորիայից, Ռուսաստանից, Սերբիայից և Ուկրաինայից։ Վերջում մնացել են 23-ամյա Լիդիան և Ֆիլիպ անունով մի տղամարդ։ Հաղթել է Լիդիան:
Լիդիայի խոսքով՝ ինքը մի քանի տարի է, ինչ պատրաստվում է առաջնությանը։ Մրցույթի ընթացքում աղջկա ծնողները մի քանի անգամ եկել են նրան տեսնելու և առաջարկել հաղթողին հատկացված հազար եվրոն, եթե Լիդիան դուրս գա մրցույթից: Սակայն աղջիկը հրաժարվել է՝ ասելով, որ այնտեղ է եկել հաղթելու։
Այս տարվա առաջնությունն ամենաերկարն էր. անցած տարի մրցումները տևել են ոչ ավելի, քան 120 ժամ։ Համաձայն կանոնների՝ ամենածույլի կոչման հավակնորդներին թույլատրվում էր օգտվել տեխնիկայից և ընթերցել: Ութ ժամը մեկ անգամ մասնակիցները կարող էին այցելել զուգարան, բայց ընդամենը տասը րոպեով: Մրցույթի միակ պայմանն էր՝ մրցակիցները չեն կարող կանգնել կամ նստել։
Ծուլության առաջնությունը երկրում անցկացվում է 12 տարի առաջ. այսպես չեռնոգորցիները ծաղրում իրենց ծույլ լինելու կարծրատիպը։