Այսպես անվերջ


23:25 , 11 սեպտեմբեր, 2013

Մտածում եմ
Խորհում անվերջ
Այսպես անվերջ
Երգն իմ մեջ
Միասին ենք
Ասես ծնվել,
ՈՒ քայլում ենք
Միշտ միասին.
Ես ներքևում,
Նա իմ գլխում,
Եվ ով նայում
Չի էլ կարծում,
Որ մի ծա՜նր
Բեռ եմ տանում
ՈՒ միասին
Սաստիկ հոգնած
Գնում ենք մենք
Սեղան նստում.
Ես թղթին եմ 
Նրան հանձնում
Եվ երկուսս էլ
Բեռնաթափված,
Թեթևացած
Քուն ենք մտնում.
Այսպես անվերջ,
Հնչի´ր իմ մեջ
1990