Իլհամը ստացել է լեգիտիմ հիմք՝ Հայաստանի վրա հարձակվելու
14:46 , 6 հոկտեմբեր, 2023
Ինչպես հայտնի է, Իլհամը հրաժարվել էր մեկնել Գրանադա՝ մատնացույց անելով Էրդողանի բացակայությունը: Փոխարենն այնտեղ էր շտապել Իլհամի ստրուկ Նիկոլը՝ Արևմուտքի մոտ «աչոկներ» հավաքելու: Արդյունքում նրան դեմ էին տվել մի խայտառակ թուղթ՝ ստիպելով ճանաչել Ադրբեջանի 86600 քկմ-ն արդեն թղթի վրա այն դեպքում, երբ Իլհամի ստորագրությունը,փաստորեն, այդպես էլ չի դրվել՝ ճանաչելու Հայաստանի 29800քկմ-ը: Այսիքն՝ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ Իլհամը՝ոչ, քանի որ նրա ստորագրությունը բացակայում է:
Այսպիսով՝ Հյաստանը պարտավորվել է Ադրբեջանին վերադարձնել նաև անկլավները, որի համար, ի դեպ, չկան լուրջ իրավական հիմաքեր, և ցանկության դեքպում հայկական կողմը սկզբունքորեն կարող էր չեղարկել իր այդ պարտավորությունը, ինչը Նիկոլը, իհարկե, չի արել:
Բայց այս պատմության մեջ մի կարևոր հարց կա՝ ինչպե՞ս է Նիկոլը անկլավները հանձնելու Իլհամին այն դեպքում, երբ հայտնի է, թե ինչպիսի ներքին ճնշում կա նրա վրա ներսում: Ակնհայտ է, որ գրչի հարվածով Հայաստանի կենսական նշանակության ճանապարհները փաստացի թուրքի վերահսկողության տակ դնելը կարող է քաղաքական իմաստով ռիսկային լինել այնպես, ինչպես ռիսկային էր «Լավրովյան պլանի» խաղաղ իրագործումը Արցախի հարցում: Հետևաբար՝ բացառված չէ, ավելին՝ հույժ հավանական է, որ անկլավների հանձման պրոցեսն իրականացվի նոր պատերազմով. Իլհամը կմեղադրի Նիկոլին սեփական ստորագրությանը տեր չլինելու համար ու հարձակում կսկսի, իսկ թե որտեղ կավարտվի այդ պատերազմը, ոչ ոք չի կարող նույնիսկ կռահել՝ հատկապես հաշվի առնելով ՀՀ-ՌԴ հարաբերություններում խորացող ճգնաժամը: Ասել կուզի՝ Իլհամը ստացել է լեգիտիմ հիմք՝ Հայաստանի վրա հարձակվելու:Ահա սա էր Գրանադայում հայկական կողմի արձանագրած «դիվանագիտական ձեռքբերումը»: