Շառլ Միշելն առաջարկել է Փաշինյանին ու Ալիևին հոկտեմբերի վերջին հանդիպել Բրյուսելում


20:53 , 5 հոկտեմբեր, 2023

Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդես է եկել եռակողմ հանդիպման նախաձեռնությամբ՝ առաջարկելով ՀՀ վարչապետ Նկոլ Փաշինյանին ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հոկտեմբերի վերջին հանդիպել Բրյուսելում։

Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, Գրանադայում լրագրողների հետ զրույցում հայտնել է դիվանագիտական աղբյուրը։

«(Եվրամիության խորհրդի) նախագահ Շառլ Միշելը նախագահ Ալիևին և վարչապետ Փաշինյանին հրավիրել է հոկտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում Բրյուսելում կայանալիք հանդիպմանը»,- ասել է նա։