Եվրախորհրդարանը պահանջել է, որ Ադրբեջանը համաներում հայտարարի ԼՂ-ում ձերբակալվածների, այդ թվում՝ նախկին պաշտոնյաների նկատմամբ


18:08 , 5 հոկտեմբեր, 2023
Եվրախորհրդարանն այսօր ընդունած բանաձևում պահանջել է, որ Ադրբեջանը հանձնառություն ստանձնի՝ համաներում հայտարարելու մինչև 2023-ի սեպտեմբերի 19-ը և դրանից հետո ձերբակալվածների, այդ թվում՝ տարածաշրջանի նախկին պաշտոնյաների նկատմամբ:

Կառույցը պահանջել է նաև Ադրբեջանից պաշտպանել հայ համայնքի այն ներկայացուցիչների ունեցվածքը, որոնք ստիպված են եղել հեռանալ Լեռնային Ղարաբաղից:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել և Բաքու է տեղափոխել Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին, Արայիկ Հարությունյանին, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին։