Պատրաստվեք 90-ականների մութ ու խոնավ տարիների վերադարձին


16:24 , 5 հոկտեմբեր, 2023
Նիկոլի բեղավոր «պյոս» «գեներալ» Գագոն է անդրադարձել ՌԴ-ի հետ հարաբերությունների խզման հնարավոր հետևանքներին՝ հանդես գալով ՔՊ-ի թաքուն պլաններն ակամա բացահայտող հայտարարությամբ. պնդել է, թե ռուսներին վատություն անելու գինը եթե անգամ գազից կտրվելն էլ լինի, ու Հայաստանը կապույտ վառելիքին «կակա ասի», ապա ոչինչ էլ չի պատահի, չարժե վախենալ, վասնզի, բա չեք ասի, «մեր ժողովուրդն առանց գազի էլ կապրի»:

Փաստորեն՝ սրանք պատրաստվում են 90-ականների մութ ու խոնավ տարիները հետ բերել՝ հանուն սեփական աթոռի: Գիտե՞ք՝ ինչու է Գագոն այսքան արխային խոսում, խոսում է, քանի որ շատ լավ գիտի, որ էներգիայի պակաս անձամբ ինքն ու իր թիմակիցները երբեք չեն ունենա նույնիսկ այն դեպքում,եթե Մոկսվան մի խմ անգամ գազ Հայաստան չարտահանի. ազերիներից «լևի գիծ» կքաշեն ու իրենք իրենց հարցերը կլուծեն: Թե ինչպես կտաքանա այդ ընթացքում ժողովուրդը, տնտեսության հերն ինչպես կանիծվի, գագոների տանձին էլ չի: Ավելի լավ, Հայաստանը պարարտ հող կլինի Թուրքական ապրանքների ավելի լավ իրացման համար՝ գռզոների համար դրանից բխող բոլոր դրական հետևանքներով հանդերձ:

Եթե ՔՊ-ն շարունակի իշխել, Գագոյի լոպազությոնը կարող է մարգարեական դառնալ…