22:30 , 11 սեպտեմբեր, 2013
Shamshyan.com-ը գրում է.
Դրախտ ընկնելու առաջին ճանապարհը անկեղծ զղջումն է՝ սխալ արարքների խոստովանությունը: Պետական-քաղաքական գործիչները, հասարակական բարձր դիրք զբաղեցնողները, հարուստները դժվարանում են զղջալ: Նրանց խանգարում է հիվանդագին մեծամտությունը: Մյուս կողմից, նրանց թվում է, որ խոստովանելուց հետո կկորցնեն իրենց դիրքը, հեղինակությունը, ապացուցված կհամարվեն նրանց սխալներն ու մեղքերը: Եվ այդ ծանր բեռով քարշ են տալիս իրենց ողորմելի գոյությունն ու երբեմն չեն էլ հասցնում խոստովանել մեռնելուց առաջ: Կաթոլիկ և բողոքական աշխարհում խոստովանության իստիտուտ կա: Դրա հիմնադիրը համարվում է բոլոր քրիստոնեական եկեղեցիների կողմից սրբացված Օգոստինոս Երանելին: Խոստովանությունն առաջ անցկացվում էր գաղտնի, խոստովանահայրը այն սրբորեն գաղտնի էր պահում: Խոստովանողը պատմում էր իր սխալների, մեղքերի մասին և անկեղծ զղջում: Ներկայում տարածված է աշխարհիկ խոստովանությունը հոգեբանի միջնորդությամբ: 20-րդ դարում այն որպես պայման կիրառում էին Գեշտալտ թերապիայի մասնագետները: Հոգեբանը հաճախորդից պահանջվում էր պատմել կյանքն առանց մանրամասներ բաց թողնելու: Այդ պատմության միջից հոգեբանը կարողանում էր գտնել հոգեկան խնդրի պատճառն ու վերացնել այն: Հոգեբանական խորհրդատվության պարագայում ոչ միշտ էր գաղտի պահում հիվանդի պատմությունները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ