22:18 , 11 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
10 տարի տևած բանակցություններից հետո Չինաստանը համաձայնել է 2 մեծ պանդաների 15 տարով վարձակալության հանձնել Բելգիայի Մոնսոմ քաղաքի մերձակայքում գտնվող գազանանոցին: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Այս լուրը, սակայն, որի մասին այսօր հայտնել է վարչապետ Էլիո Դի Ռուպոն, հերթական լարվածությունն է առաջացրել ֆրանսալեզու Վալոնիայի և նիդեռլանդական Ֆլանդրիայի միջև:
Բանն այն է, որ պանդաների շուրջ 2003-ից սկսված բանակցություններում նշվում էր, որ դրանք պետք է հանձնվեն ֆլամանդական խոշոր քաղաք Անտվերպենի գազանանոցին: Սակայն Բելգիայի ներկայիս վարչապետի դրդմամբ դրանց որոշել են հանձնել Վալոնիայի Մանսոն քաղաքի մերձակայքում գտնվող «Պարի Դայզա» գազանանոցին:
Այս գործում ներգրավվել են նաև Բելգիայի ներքին քաղաքականության առանձնահատկությունները: Վարչապետ Դի Ռուպոն նաև զբաղեցնում է Մոնսի բուրգոմիստրի պաշտոնը, իսկ Անտվերպենի քաղաքագլուխը «Նոր ֆլամանդական դաշինք» ազգայնական կուսակցության առաջնորդ Բարտ դե Վևերն է: Իշխող կոալիցիայի մեջ չմտնող վերոնշյալ կուսակցությունը ՉԺՀ-ում այցով գտնվող վարչապետին մեղադրել է պաշտոնական դիրքի չարաշահման մեջ: