Սուրեն Պապիկյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը քննարկել են հայ-ադրբեջшնական սահմանին տիրող իրավիճակը


22:42 , 4 հոկտեմբեր, 2023

Հոկտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին առնչվող և անվտանգային այլ հարցեր: