Ի՞նչ է Աննան խնդրել Սյամոյին
13:19 , 4 հոկտեմբեր, 2023
Ընդունելով, որ Չեխիայում հենց Նիկոլն է Արցախը ճանաչել՝ Ադրբեջանի տարածք՝ Սյամոն, այնուամենայնիվ, վերջին ողբերգական իրադարձությունների միակ պատասխանատու է հռչակել արցախյան իշխանություններին: Ըստ նրա թե՛ Արցախի նախկին նախագահները, թե՛ Սամվել Շահրամանյանը ռուսական հետախուզությանը ծառայող մարդիկ են, իսկ ահա ինքը՝ բացառապես սեփական երկրին ծառայող գործիչ: Ընդ որում՝ Սյամոն հերքել է այն ակնհայտ փաստը, որ ինքն ամեն գնով ամեն անգամ ջանում է պաշտպանել Նիկոլին՝ ստեղծված իրավիճակում պատասխանատու հռչակելով ուրիշներին:
Սյամոն իր հայտարարություններով փաստել է, որ դատարկախոս գործակալ է. ունի՞ փաստեր՝ ապացուցող, որ Արցախի նախագահները ռուսական գործակալներ են: Ըստ Սյամոյի տրամաբանության, փաստորեն, ցանկացածը, ով դրական է տրամադրված ՌԴ-ի հանդեպ, ռուսական գործակալ է: Իսկ ինքն ո՞ւմ գործակալն է, որ Արցախն այս օրին հասցրեց՝ Աննայի փեշի տակ բունկերներում խաղեր տալով, չլինի՞ թե Ադրբեջանի:Սյամոն անընդհատ առաջ է տարել ադրբեջանական նարատիվներ, հետևաբար՝ արդյոք սա բավարար հիմք չէ՞ պնդելու, որ Սյամոն ազերիների կողմից վաղուց «վերբավատ է արվել»…
Ինչ վերաբերում է Նիկոլին ամեն գնով արդարացնլու Սյամոյի մոլուցքին, ապա դա բնավ անբնական չի կարող դիտարկվել. դե Աննան է մի բան տալուց առաջ «ումալյատ արել»: