21:52 , 11 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Հսկայական կենգուրուն պատուհանից երեկ ներխուժել է Ավստրալիայի բնակիչներից մեկի տուն ու ավերածություններ կատարել, հայտնում է ABC News-ը:
Դեպքի հետևանքով կենդանին բազմաթիվ լուրջ վնասվածքներ է ստացել ու ավելի ուշ քնեցվել է:
Կենգուրուն կոտրել է ապակիները, փչացրել վարագույրները, գորգը, այս ու այն կողմ գցել հյուրասենյակի ու ննջարանի իրերը:
Թե ինչպես է կենդանին հայտնվել բնակավայրում, հայտնի չէ:
Հսկայական կենգուրուները բնակվում են Ավստրալիայի հարավում ու արևելքում: