Ռուսաստանի և Մոլդովայի միջև տնտեսական պատերազմ է սկսվել


21:46 , 11 սեպտեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

Մոլդովայի սահմանադրական դատարանը կասեցրել է Մոլդովայի կառավարության որոշումը՝ Քիշնևի միջազգային օդանավակայանը 49 տարով ռուսական «Ավիա-Ինվեստ» ընկերությանը կոնցեսիոն կառավարման հանձնելու մասին որոշումը:

Nr2.ru-ի փոխանցմամբ՝ գերատեսչության մամլո հաղորդագրությունում նշվում է, որ որոշումն ընդունվել է բացասական հետևանքներից խուսափելու և պետության ֆինանսական անվտանգության համար: Քիշնևի միջազգային օդանավակայանը Մոլդովայի գլխավոր օդային դարպասն է: Միջինը տարեկան այն ընդունում է ավելի քան 1 մլն ուղևոր:

Մոլդովան Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովին պատրաստվում է վավերացնել ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը: