Իրանի՝ ԼՂ-ից տեղահանված անձանց համար ուղարկված հումանիտար բեռը Սյունիք է հասել


22:25 , 3 հոկտեմբեր, 2023

Իրանի Իսլամական Հանրապետության կողմից Հայաստան ուղարկված հումանիտար բեռը, որը նախատեսված է Արցախից բռնի տեղահանված անձանց համար, արդեն Սյունիք է հասել, հայտնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից։

Մարզկենտրոն Կապանում այն դիմավորել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետությւան արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին:
 
Մոտ 60 տոննա հումանիտար օգնությամբ բեռնատարներում սնունդ է, հիգիենիկ պարագաներ, տաք ծածկոցներ, ջեռուցիչներ և այլն։