ԼՂ-ից ՀՀ մուտք գործած անձանց ու տրանսպորտային միջոցների թվի փոփոխություն չի եղել․ հաշվառվել է 94,724 անձ


20:29 , 3 հոկտեմբեր, 2023

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց, ինչպես նաև Հակարիի կամուրջը հատած տրանսպորտային միջոցների թվի փոփոխություն չի եղել: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ վերջին տվյալներով ԼՂ-ից ՀՀ է մուտք գործել 100,625 անձ, 21,195 տրանսպորտային միջոց հատել է Հակարիի կամուրջը։

«Հաշվառվածների թվի փոփոխություն կա. այն կազմում է 94,724 անձ։ Գրեթե 95 տոկոսը հաշվառվել է»,- հավելեց նա: