Արցախից հեռացան նաև ոստիկաններն ու փրկարարները


14:52 , 3 հոկտեմբեր, 2023

Tert.am-ը գրում է.

Այս գիշեր Արցախից հեռացել են նաև ոստիկաններն ու փրկարարները։

«Որոնողական աշխատանքները վերջին օրերին որևէ արդյունք չէին տալիս, և դրանք դադարեցվել են», - Ազատությանը տեղեկացրեց Արցախի ՆԳՆ խոսնակ Հունան Թադևոսյանը։

Բենզինի պահեստի պայթյունի վայրում գտնված մասունքները տեղափոխվել են Երևան՝ գենետիկ փորձաքննության համար։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: