Հայաստանն Ադրբեջանի՞ց է գազ ներկրելու


14:49 , 3 հոկտեմբեր, 2023
Հայտարարելով, որ Հռոմի ստատուտի վավերացումը ոչ մի կերպ չի կարող մեկնաբանվել որպես հակառուսականության դրսևորում, քանի որ այն ուղղված է մեր կարիքների բավարարմանը, այլ ոչ թե ընդդեմ Մոսկվայի՝ սեքսուալ Մալենկոյին տարբեր ծովափերում պարբերաբար «տաշող» DJ Էդոն, պատասխանելով հարցին՝ ի՞նչ կլինի, երբ Լարսում մեզ համար արդեն իսկ խնդիրներ ստեղծած Մոսկվան որոշի ի պատասխան ասենք գազը թանկացնել, վստահեցրել է, թե չունեն որևիցե հիմք՝ պնդելու, որ նման քայլեր կլինեն, բայց եթե, այնուամենայնիվ, նման քայլեր լինեն, Հայաստանն ունի ղեկավարություն, և համապատասխան քայլեր կիրականացվեն:

Ինչպես հայտնի է, ՌԴ-ից մեկ անգամ չէ, որ հնչել են նախազգուշացումներ այն մասին, որ Հռոմի ստատուտի լիարժեք վավերացումն իրենք կդիտարկեն որպես Մոսկվայի դեմ ուղղված ծայրահեղ թշնամական քայլ: Սա բնական է, քանի որ հայտնի է, որ բոլոր այն երկրները որոնք վավերացրել են ստատուտը, պարտավորվել են առաջին իսկ հնարավորության դեպքում ձերբակալել ՌԴ նախագահին: Ահա այս ֆոնին է, որ էդոները որոշել են ստատուտի թեման մեջտեղ բերել՝ շատ լավ հաշվարկելով վտանգները:

Այսօր Հայաստանը գազը ստաում է մոտ 165 դոլարով, և եթե Մոսկվան որոշի, որ Հայաստանը թշնամի կամ առնվազը ոչ դաշնակից երկիր է, կապույտ վառելիքի գինը կարող է հասցնել առնվազը մինչև 600-700 դոլարի՝թանկացնելով 4-5 անգամ (ուզենա՝ 10000 դոլար էլ կասի): Ընդ որում՝ չկա որևիցե երաշխիք, որ այդ դեպքում Հայաստանը կարող է մատչելի գազ ներկրել ասենք Իրանից, քանի որ նախ՝ Թեհրանը երբեք մեզ 165 դոլարով գազ չի վաճառի, ապա՝ Մոսկվայի հետ կարող են պայմանավորվել այս խնդրի շուրջ՝ նկատի ունենալով Նիկոլի ով լինելը. Իրանի շահերից է բխում ՔՊ-ի ոչնչացումը:

Միակ «այլընրանքը» կարող է դառնալ ասենք Ադրբեջանը: Ադրբեջանի վրա՞ են էդոները հույս դրել՝ կարծելով, թե թուրքերը հայերին կարող են ջերմացնել: Արցախում տեսանք՝ ինչպես են հայերին «տաքացնում», մնում է տեսնել՝ Երևանում այդ սխեման ինչպես է գործում…

Անսահման ջերմություն մաղթենք DJ Էդոյին, դա դեռ շատ է մրսելու…