Մեծ է հավանականությունը, որ կարճ ժամանակ անց Հայաստան բռնագաղթածների մի զգալի մասը կհամալրի հայկական սփյուռքի շարքերը


12:13 , 3 հոկտեմբեր, 2023
Ինչպես հայտնի է, Նիկոլը հայտարարել է Արցախից բռնագաղթած մեր հայրենակիցներին օգնություն տրամարդելու մասին:

Դատելով հնչեցրած թվերից՝ օգնությունը բնավ տիտանական չի լինելու, և կարճ ժամանակ անց ավելի քան հարյուր հազար բռնագաթածները կամ առնվազը նրանց հիմնական մասը հայտնվելու են ծայրահեղ վատ իրավիճակում. Հայաստանի տնտեսության իրական վիճակը չի կարող հույս ներշնչել՝ չնայած հրապարակվող ամպագոռգոռ վիճակագրությանը:

Սա նշանակում է, որ արցախցիներին Հայաստանում տեղավորելու, նրանց կյանքն ու կենցաղը պատշաճորեն կազմակերպելու համար կարիք է զգացվելու ոչ միայն Հայաստանի ներքին ռեսուրսների, այլև ողջ հայության միահամուռ ջանքերի, և ահա այստեղ է, որ ի կարող էր ի ցույց դրվել հայկական սփյուռքի պոտենցիալը, այն, թե որքանով են դրա մասին մեր ունեցած ճոխ պատկերացումներն իրական:

Ունի՞ սփյուռքը ներուժ՝ ձեռք մեկնելու հայության մեկ այլ հատվածին՝ հաղթահարելու մղձավանջը:Անկասկած, ներուժ կա, սակայն խնդիրն այն է, որ վերջին 5 տարվա ՀՀ իշխանությունների քաղաքականությունը պրակտիկորեն զրոյացրել է Հայաստան-սփյուռք փոխգործակցության պոտենցիալն ու այնպիսի մի ջրբաժան գոյացրել երկու սուբյեկտների միջև, որ դժվար պատկերացնելի է, թե ինչպես կարող են սփյուռքյան կառույցները կամ շարքային սփյուռքահայերն իրենց միջոցները սրանց վստահել:

Սինանյան Զարեհին Նիկոլը պաշտոնի տեր հենց այնպես չի սարքել. այսօր սփյուռքի պառակտվածությունն ու ուժերի ջլատումը իր պատմական մաքսիմումին է հասել: Բացի պառակտումը՝ չկա երաշխիք, որ բարեգործության նպատակով հատկացվելիք սփուռքի մջոցները կարող են ծառայել իրենց նպատակին. Արշամյան Հայկակաի շուրջ ստեղծված սկանդալը դեռ ոչ ոք չի մոռացել, երբ ատերազմի ժամանակ հարյուր միլիոն դոլարից ավել փողն ուղղակի հօդս ցնդեց, և ոչ ոք չիմացավ՝ ինչու այն այդպես էլ անհրաժեշտ ատրիբուտների չվերածվեց:

Այնպես որ՝ շատ մեծ է հավանականությունը, որ կարճ ժամանակ անց Հայաստան բռնագաղթածների մի զգալի մասը կհամալրի հայկական սփյուռքի շարքերը՝ բռնելով պանդխտութան ճանապարհը. Նիկոլը երկի՞ր է թողել: