Արցախի հերոսական հայությունը. մինչև վերջին հնարավորությունը մեն-մենակ կռվեց մեր հայրենիքի այդ հատվածի համար


11:55 , 3 հոկտեմբեր, 2023
Հասկանո՞ւմ եք՝ ի՞նչ արեց Արցախի հերոսական հայությունը. մինչև վերջին հնարավորությունը մեն-մենակ կռվեց մեր հայրենիքի այդ հատվածի համար, իսկ հետո մեկ մարդու պես թողեց իր պապերի տունն ու հողը՝ հրաժարվելով ապրել Բաքվի ցեղասպան վարչախմբի լծի տակ՝ իր անասելի ողբերգությամբ բոլորին ի ցույց դնելով հայի պատիվն ու արժանապատվությունը։
Սերունդները կանիծեն և կանարգեն նույնիսկ մեր շիրիմները, եթե Արցախը հետ չվերադարձնենք մայր Հայաստանի գիրկը, և այդ մարդկանց՝ իրենց հայրենի օջախներն արդեն Հայաստանի գրկում։
Իսկ մինչ այդ պետք է սկսել կերտել Հայաստան պետություն-ամրոցը, որովհետև դա է լինելու մեր անվտանգ ու արժանապատիվ գոյության միակ երաշխավորը։