Ստեփանակերտում կկայանա Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը


17:12 , 2 հոկտեմբեր, 2023

Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը կկայանա մոտակա ժամերին Ստեփանակերտում։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակցին հայտնել է Ադրբեջանի խորհրդարանի աղբյուրը։

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ նախատեսվում է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի այցը Ստեփանակերտ։