Վագիֆ Խաչատրյանի գործն ուղարկվել է Բաքվի ռազմական դատարան
11:06 , 2 հոկտեմբեր, 2023
Ադրբեջանում ավարտվել է այս տարվա հուլիսին Լաչինի ապօրինաբար տեղադրված անցակետում առևանգված Վագիֆ Խաչատրյանի քրեական գործով նախաքննությունը:
Բաքուն նրան մեղադրում է Իվանյանում իբրև թե ցեղասպանություն կատարելու համար։
նչպես հաղորդում է ԱՊԱ-ն, քրեական գործի վերաբերյալ հավաքագրված նյութերն ուղարկվել են Բաքվի ռազմական դատարան։ Գործով տուժող է ճանաչվել 59 անձ։