Սկարլետ Յոհանսոնը՝ իր հարսանիքի մասին


21:19 , 11 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Տորոնտոյի կինոփառատոնում տեղի է ունեցել «Զգա քեզ իմ մաշկի մեջ» ֆիլմի շնորհանդեսը, որտեղ ժամանել էր նաև ֆիլմի գլխավոր աստղը՝ Սկարլետ Յոհանսոնը: Այս մասին հայտնում է viva.ua-ն: 

Լրագրողը փորձել է օգտվել առիթից ու գեղեցկուհուն հարցեր ուղղել Ռոմեն Դորիակի հետ նշանադրության մասին: Չնայած նրան, որ դերասանուհին դժկամությամբ է պատասխանել հարսանիքի ու ապագա ամուսնու մասին հարցերին, սակայն ինչ-որ բան, այնուամենայնիվ, պատմել է: 

«Ընկերները ասում են, որ հիմա դրա (ամուսնության) ամենահարմար ժամանակն է: Ամեն ինչ գնում է իր հունով, ու հնարավոր է՝ իրականում ժամանակը եկել է»,- ասել է դերասանուհին: