ՔՊ-ական միլիցեն Սյամոյին մտնել-ելնելու հարցում չեմպիոն է հռչակել
10:13 , 2 հոկտեմբեր, 2023
ՔՊ-ական Խաչատրյան Արմենը, Սյամոյին հռչակելով որպես հեռատես, տաղանդավոր ռազմաքաղաքական գործիչ, մասնավորեցրել է, թե ինչ նկատի ունի դրա տակ: «Սամվել Բաբայնը, որ ասում եմ՝ տաղանդավոր ռազմական գործիչ է, դա նշանակում է՝ հիմա էլ, երբ ուզի, կարող ա մտնի ու դուրս գա…: Թող ոչ ոք իրա հետ ոտք չգցի. ինքը կարող է մի հատ էլ մտնի, մի հատ էլ դուրս գա…»:
ՔՊ-ական «տաղանդավոր» միլիցեն բացահայտել է իր ու իր քաղաքական թիմի չափանիշների էությունը, այն, թե որ չափորոշիչներով են սրանք այս կամ այն մարդուն լավը կամ վատը, հերոս կամ դավաճան համարում: Փաստորեն՝ ստացվում է, որ կանացի կեղծամի տակ ծպտվելը կամ թուրքերի հետ բացահայտ «սգովռի» մեջ լինելը հերոսրություն է ու լրիվ բավարար՝ միլիցա Արմենի կողմից հեռատես, տաղանդավոր ռազմաքաղաքական գործիչ հռչակվելու:
Դե իհարկե, ով կարող է մտնել-ելնելու հարցում ոտք մեկնել Աննայի կիսագաղտնի տղամարդու հետ, ո՞վ ունի Ադրբեջանում նրա ունեցածի պես կապեր: Վերջիվերջո մարդը ադրբեջական բանտ էլ է նստել ու անվնաս դուրս եկել՝ ապացուցելով, որ մտնել-ելնելու մհարցում չունի մրցակիցներ:
Այդ հարցում, անկասկած, առաջատար է. բա Աննան իզո՞ւր է սիրահարվել…