18:48 , 11 սեպտեմբեր, 2013Aysor.am-ը գրում է.
Քրիստին Սթյուարտը համաձայնվել է 15 րոպե հանդիպել արևելքից խարհրդավոր արքայազնի հետ: Փոխարենը՝ արքայազնը պարտավորվել է վճարել 500 հազար դոլար: Ինչպես բացատրել է դերասանուհին, գումարն ամբողջությամբ փոխանցվելու է Սենդի փոթորիկից տուժածների հիմնադրամին:
Ինչպես տեղեկացրել են դերասանուհու ներկայացուցիչները, արքայազնը նախորդ տարվա վերջին դիմել է հիմնադրամի ղեկավարությանը և խոստացել գումար տրամադրել՝ 22-ամյա աստղի հետ ժամադրության պայմանով:
Աստղի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել, թե ինչո՞ւ է այդ տեղեկությունը գաղտնի պահվել այսքան ժամանակ. Նրանք նաև չեն բացահայտել առեղծվածային թագաժառանգի ինքնությունը: