18:42 , 11 սեպտեմբեր, 2013
Lurer.com-ը գրում է.
Ադրբեջանն ունի ամենաարագ զարգացող տնտեսությունը. Բաքվում չորեքշաբթի` սեպտեմբերի 11-ին, ասել է Եվրոպական միության ադրբեջանական ներկայացուցչության պաշտոնակատար Տորալֆ Պիլցը առաջին ադրբեջանա-եվրոպական ներդրումային համաժողովի ժամանակ:
Նրա խոսքերով` Ադրբեջանն ունի շատ հետաքրքիր գործարար միջավայր և մրցունակ տնտեսություն:
Պիլցը նշել է նաև Համաշխարհային առևտրական կազմակերպությանը միանալու անհրաժեշտության մասին՝ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրման համար: