16:26 , 30 սեպտեմբեր, 2023Tert.am-ը գրում է.
Երևանում մեկնարկել է երթ՝ ի աջակցություն Ադրբեջանի կողմից կալանավորված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի:
Վերջինիս քույրը՝ Մարինա Ալեսը լրագրողների հետ զրույցում ասաց, որ լինելով հին, քաղաքակիթ ազգ և ունենալով ուսյալ երիտասարդություն, հենց նրանք էլ կազմակերպել են երթը՝ հաջակցություն Ադրբեջանի կողմից գերեվարված հայերի:
«Ես մտածում եմ, որ այս օրհասական կետում, որում գտնվում ենք, կարևոր է միասնությունը: Քաղաքակիթ մարդուն բնորոշ մենք պետք է միմյանց մեջքին կանգնենք, միասնաբար սատար լինենք մեր հայրենիքին և հանուն նրա կյանքը տվածներին: Իմ և Ռուբենի հայրն ասում էր ազնիվ լինելը ձեռնտու է, բայց ազնիվ ապրելու համար պետք է լինես շատ ուժեղ»,-նշեց նա՝ հավելելով, որ հայ ժողովուրդն այս պահին պետք է շատ ուժեղ լինի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: