12:41 , 29 սեպտեմբեր, 2023Երևանի քաղաքապետարանը շարունակում է տրամադրել իր ենթակայության տակ գտնվող ավտոբուսները՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ տեղափոխելու համար:
Հայտնում են քաղաքապետարանից։
Երեկ ուշ երեկոյան ուղևորված 25 ավտոբուսներն արդեն մեր հայրենակիցներին տեղափոխել են Գորիս:
Ավտոբուսների հերթական խմբաքանակն այսօր կրկին կմեկնի ԼՂ:
Հիշեցնենք, որ մեր հայրենակիցներն իրենց հետ կարող են բերել նաև ընտանի կենդանիներին: