Սիրիայի հակամարտության խաղաղ լուծման համար նոր հնարավորություն է ի հայտ եկել. Մերկել


18:12 , 11 սեպտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ Սիրիայի հակամարտության լուծման համար նոր հնարավորություններ են ի հայտ եկել։ Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը։

Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը, նրա խոսքով՝ գերմանական կառավարության ղեկավարը ենթադրում է, որ Սիրիայում քիմիական զենքը միջազգային վերահսկողության հանձնելու առաջարկից հետո «դիվանագիտության համար փոքրիկ հույս է հայտնվել»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ