«Հայաստանի ձայնը» շոուն նման քյառթու ու անտաղանդ մասնակից դեռ չէր ունեցել. ՀԱԲԻԻԻԲԻԻԻԻ ՀԱԲԻԻԻԻԻԲԻ ՀԱԲԻԻԻԱԲՈՒԲԼԸՆԱՅԵԵԵԵԵ


17:45 , 11 սեպտեմբեր, 2013

Իսկ դուք ասում եք` մենք երաշտական ազգ չենք, անտաղանդ ենք... էս ենք, էն ենք: Ապա մի այս հրաշք երգչուհուն լսեք ու իսկույն ձեր կարծիքը կփոխեք: Նա եկել է «Հայաստանի ձայնի» երկրորդ եթերաշրջանին մասնակցելու, ու քիչ մնաց` իր պատճառով ժյուրին ինֆարկտ ստանա:

Միակ բացատրությունը, որի դեպքում այս կնոջը կընկալեմ նորմալ, դա կարող է լինել այն, որ նա ինչ-որ կերպ ժամանակի մեքենա է պատրաստել ու ճամփորդել է 20 տարի առաջ ժամանակի միջով ու հիմա նույնիսկ չի կասկածում, որ իր երգած երգերը կարող են մոդայից անցած լինել:

Չէ, բայց լուրջ, ժողովուրդ, էս կինը չի՞ զգում, որ իր կատարածը երգ չի: Ախր նա մի քանի փորձ է անում ու միշտ երգում է նույն նոտայով: Ախր ամոթ է: Ժյուրիին ու մեզ խնայել է պետք: