17:53 , 11 սեպտեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն ասել է, որ չի պատրաստվում հեռանալ բեմից, գրում է premiere.fr-ը:
Télé Loisirs-ին Շառլ Ազնավուրը պատմել է, որ երբեք իրականում մտադիր չի եղել թողնել բեմը. «Երբ ես հոգնած եմ, ինձ ասում եմ, որ ժամանակն է դադար առնել: Բայց ոչ հրաժեշտ տալու մակարդակի: Ես երբեք չեմ լքի բեմը: Բեմը կլքի ինձ, դա շատ ավելի պարզ է»:
Խոսելով իր ձայնի մասին՝ նա ասել է, որ ձայնը բառերը երգելու համար է: «Ինձ համոզել են, որ իմ տեքստերի միջոցով ես հաջողության կհասնեմ»,-ասել է նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ