18:00 , 11 սեպտեմբեր, 2013
Ի՞նչ, ոչ ոք չի՞ ցանկանում Facebook-ում աշխատել: Խենթ մարդիկ: Շատերը երազում են այնտեղ հայտնվել: Ի՞նչը այն չէ: Նրանք չե՞ն ցանկանում շատ վաստակել: Նրանց հարցրել են և ստացել են պատասխանները:
1. Գրասենյակում չափազանտ շատ ազատություն կա

Facebook-ի աշխատակիցներին խորհուրդ է տրվում ազատ և անկաշկանդ լինել: Ընկերությունների մեծամասնությունում աշխատակիցների ես-ի նրանց աշխատանքի միջև անանցանելի պատ է ստեղծվում, որը սահմանազատում է մարդուն նրա` այսպես ասած աշխատանքային ես-ից: Facebook-ում այդ պատը ուղղակի բացակայում է: Կորպորատիվների ժամանակ նրանք բիր-պոնգ են խաղում:
2. Քիչ են ժողովները

Անձնակազմը պետք է քննադատել, նրա մասին պետք է խոսել, բավարար չէ նրա մասին միայն գրելը: Ընկերությունում այնքան հազվադեպ են լինում ժողովները, որ դրանք նույնիսկ մեմ են դառնում ընկերության ներսում:
3. Չափազանց շատ վստահություն կա

Facebook-ում մարդիկ իրականում կարծում են, որ յուրաքանչյուր նոր աշխատակից շատ լավն է, լավ մասնագետ է, որ նա մեծ ջանքեր կգործադրի և կիրականացնի խոստումները: Զարմանալի իդեալիզմ:
4. Չափազանց շատ անվճար ուտելիք կա

Facebook-ում աշխատակիցներին ամեն օր անվճար կերակրում են: Ի՞նչ վատ բան կա անվճար սննդի մեջ: Խնդիրն այն է, որ սնունդը չափազանց շատ է: Յուրաքանչյուրը, ով չի կարողանում կառավարել իրեն ուտելու հարցում, կփաստի, որ սա իրական աղետ է:
5. Facebook –ը չափազանց հայտնի է

Երբ ինչ-որ մեկն աշխատում է Facebook-ում, ապա ստիպված է լինում մշտական բողոքներ լսել կայքի աշխատանքի որակի մասին, կարծես թե դրանում նա է մեղավոր: Եվ բոլորը նրա հետ միայն աշխատանքից են խոսում:
Ըստ ամենայնի, կայքի աշխատակիցներն ամեն ինչից էլ գոհ են, իսկ սրանք հնարավորինս ընդհանրացված բողոքներն էին: Նայելով այս ամենին` ցանկանում ես ասել միայն մի բան. «Երնեկ ես էլ այսպես ապրեի…»: