Օբաման նախընտրում է սիրիական հակամարտությանը դիվանագիտական լուծում տալ


17:41 , 11 սեպտեմբեր, 2013

Lurer.com-ը գրում է.

Սեպտեմբերի 10-ի երեկոյան ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հանդես եկավ հեռուստատեսային ելույթով՝ ուղղված ամերիկացիներին: Ելույթի հիմնական թեման սիրիական հակամարտությունն էր: Այդ մասին հայտնում է Associated Press-ը:

Օբաման ընդգծեց, որ ռազմական միջամտության փոխարեն` նա նախընտրում է սիրիական հակամարտությանը դիվանագիտական լուծում տալ, չնայած որ դեռ հնարավոր է համարում Սիրիայի հանդեպ ռազմական հարվածը: 

Հիմնվելով այն բանի վրա, որ Սիրիայի կողմից քիմիական զենքի կիրառումը, ինչում Սպիտակ տունը չի կասկածում, հակասում է ԱՄՆ-ի իդեալներին և վտանգ է հանդիսանում ազգային անվտանգության համար, նախագահը միևնույն ժամանակ կրկնեց, որ հնարավոր ռազմական գործողությունը կարող է լինել միայն կարճաժամկետ, և նրանում չեն լինի ցամաքային զորքեր: