Իսպանացի անօթևանները կաշխատեն որպես էքսկուրսավարներ


17:22 , 11 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Բրիտանական ընկերությունը, որը արդեն 10 տարի աշխատում է Բարսելոնում, որոշել է որպես էքսկուրսավարներ վարձել անօթևաններին: Առանց բնակության հստակ հասցե ունեցող մարդիկ կարող են ավելի շատ բան իմանալ, քան պրոֆեսիոնալը, քանի որ նրանք ծանոթ են քաղաքի բոլոր գաղտնիքներին ու յուրահատկություններին: Այս մասին տեղեկացնում է NEWSru.com-ը՝ հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին: 

Մի շարք դեպքերում, ինչպես եզրակացնում է Hidden City Tours-ը, նրանք զբոսաշրջիկներին կարող են տանել այնպիսի վայրեր, որոնք միանգամայն terra incognita են: 

Հոկտեմբերի 5-ին Բարսելոնում կանցկացվի այդ սոցիալական նախագծի շնորհանդեսը, իսկ հոկտեմբերի 10-ին տեղի կունենա առաջին էքսկուրսիան, որի ժամանակ 2 տղամարդ ցույց կտան Կատալոնիայի կենտրոնը: 

Ապագա էքսկուրսավարների ընտրության հարցում կօգնեն կատալոնյան բարեգործական 2 հիմնադրամներ: 

Բարսելոնի ոստիկանության տվյալներով՝ քաղաքում կա մոտ 3 հազար անօթևան: