18:00 , 11 սեպտեմբեր, 2013
Անհրաժեշտ է`
1 կարտոֆիլ
2 ճաշի գդալ թթվասեր
կանաչ սոխ
30 գրամ պանիր
Պատրաստման եղանակը`
Տաքացրեք ջեռոցը մինչև 190 աստիճան: Խորովեք կարտոֆիլը: Հանեք ջեռոցից, կիսեք և հանեք միջուկը: Միջուկին խառնեք թթվասերն ու սոխը: Ստացված խառնուրդը լցրեք կարտոֆիլի մեջ, վերևից ցանեք քերած պանիր:
Ստացված կարտոֆիլները տեղադրեք տապակի վրա և տապակեք 20-25 րոպե, մինչև պանիրը չհալի և չդառնա խռթխռթան: