20:51 , 11 սեպտեմբեր, 2013Aysor.am-ը գրում է.
Դիետոլոգների կարծիքով` ամենաօգտակարը կիտրոն պարունակող սննդակարգն է: Փորձարկումները ցույց են տվել, որ կիտրոնի հյութը հիանալի կերպով մաքրում է օրգանիզմը, այն նաև նիհարեցնող միջոց է համարվում:
Մասնագետները պնդում են ` կիտրոնի կեղևի և հյութի օգտագործումը բարելավում է մարսողությունը և օրգանիզմից հեռացնում թույները:
Կիտրոնը հարուստ է վիտամին C-ով, ունի մաշկը սպիտակեցնող, մաքրող հատկություն, այդ իսկ պատճառով կարելի է հաճախ բամաբակի օգնությամբ դեմքին քսել կիտրոնի հյութ: Այն բարձրացնում է նաև դիմադրողականությունը և վերականգնում մրսածության հետևանքով թուլացած առողջությունը: