Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 42 500 անձ է հատել ՀՀ սահմանը։
Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի խոսնակը:
Նրանցից 22 800-ը արդեն հաշվառվել է։ Շուրջ 4002 անձ օգտվել է պետության կողմից տրամադրված կացարաններից:
«Սա Հայաստան մուտք գործած արցախահայերի 10 տոկոսն է»,- ասաց ՀՀ վարչապետի խոսնակը։
Բռնի տեղահանված քաղաքացիների բաշխվածությունը՝ ըստ մարզերի․
«Մնացած քաղաքացիները ցանկացել են իրենց կեցության հարցերը ինքնուրույն կազմակերպել, բայց սա չի նշանակում, որ պետությունը հրաժարվում է հետագա հոգածությունից»,- ասաց վարչապետի խոսնակը։