Վիրահատությունից հետո ամերիկացուն ապշեցրել է կնոջ գեղեցկությունը


20:41 , 11 սեպտեմբեր, 2013

Վիրահատությունից հետո ամերիկացուն ապշեցրել է կնոջ գեղեցկությունը  (տեսանյութ)1in.am-ը գրում է.

Ծանր վիրահատությունից հետո ուշքի գալով՝ Յուտա նահանգի բնակիչը չի կարողացել ճանաչել սեփական կնոջն ու ցնցվել է նրա գեղեցկությունից: Այս մասին գրում է Metro-ն:

Ջեյսոն Մորտենսենը ենթարկվել է ճողվածքի ծանր վիրահատության: YouTube-ի նրա օգտահաշվում երևում է, թե ինչպես է տղամարդը ուշքի գալիս անզգայացումից հետո: 

Ուշքի գալով՝ նա ուշադրություն է դարձրել հեռախոսով իրեն նկարող կնոջը ու հարցրել է. «Քեզ բժի՞շկն է կանչել: Դու ամենագեղեցիկ կինն ես, որին ես երբևէ տեսել եմ: Դու մոդե՞լ ես: Ո՞վ ես դու ընդհանրապես»: 

Երբ նա բացատրել է Ջեյսոնին, որ նրա կինն է՝ Քենդիսը, նա ապշել է: «Աստված իմ, ես ջեքփոթ եմ շահել»,- ասել է նա: 

Տեսանյութը հավաքել է 350 հազար դիտում: Մորտենսենը պատմել է, որ դա իր 5-րդ վիրահատությունն է 6 տարվա ամուսնության ընթացքում, ու կինը միշտ եղել է իր կողքին: