Նիկոլին չհաջողվեց կոծկել իրականությունը
13:10 , 26 սեպտեմբեր, 2023
Մինչ բոլոր ՔՊ-ականներն ու անձամբ Նիկոլն իրենց տարբեր հայտարարություններում փորձում են Արցախում կատարվածի մեղավորությունն ամբողջությամբ բարդել այնտեղի իշխանությունների վրա՝ վստահեցնելով՝ ոչնչից «խաբար» չեն եղել (առաջինն այդ մասին հայտարարել է Նիկոլը՝ ժողովրդին ուղղված իր ուղերձում), Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանն է հանդես եկել ճշմարտությունը բացահայտող հայտարարությամբ՝ հայտնելով՝ Ադրբեջանի կողմից իրականացված սույն թվականի սեպտեմբերի 19-ին ռազմական գործողությունների առաջին իսկ պահից ՀՀ վարչապետը տեղյակ է եղել բոլոր գործընթացներից և զարգացումներից,իսկ զինադադարի գին հանդիսացող Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի հայտարարությունը քննարկման նյութ է եղել և հայտարարության տեքստային տարբերակին նախօրոք ծանոթ են եղել ՀՀ պատասխանատու շրջանակներ, այդ թվում` անձամբ ՀՀ վարչապետը:
Սա նշանակում է, որ Նիկոլը ցինիկաբար ստում է ու փորձում իր վրայից պատասխանատվությունը գցել: Ի դեպ՝ նկատենք, որ սա մեկ «լեվլ» ավելին է գլխավոր մեղավորի ու պատասխանատուի մասին «կռուտիտից» և ամբողջությամբ ի ցույց է դնում «կերած բողկերը» սրա-նրա գրպանը գցելու մոլուցքով տարված լինելը՝ մանյա, որի շնորհիվ Նիկոլը դարձավ վարչապետ՝ 2018-ին ապօրինաբար յուրացնելով իշխանությունը:
Հենց այսօրվա համար էր յուրացնում իշխանությունը, որ Արցախի ցեղասպանության ֆոնին Աննան Ադրբեջանում երջանիկ սելֆիներ աներ, իսկ ինքն էլ կատարվողի համար մեղադրեր հենց արցախցիներին՝ հատելով բոլոր կարմիր գծերը…