Աշնանը քաղաքական գործընթացները կսրվեն. Ստեփան Սաֆարյան


15:51 , 11 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Մաքսային միության կամ Ասոցացման համաձայնագրին Հայաստանի անդամակցության հարցը կսրի ներքաղաքական զարգացումները: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը:

«Այս հարցը չափազանց օրակարգային է և մեծ ազդեցություն կունենա հայաստանյան քաղաքական կյանքի զարգացումների վրա: Ամենայն հավանականությամբ, աշնանը քաղաքական գործընթացներում սրացում կնկատվի: Պայքարը Հայաստանի համար շարունակվելու է»,- ասաց նա: