15:39 , 11 սեպտեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
ԼՂ այցելելու համար ադրբեջանցիների սև ցուցակում կարող են հայտնվել Դանիայի Թագավորության խորհրդարանի պատգամավորներ Եվա Կյեր Հանսենը և Մյոլլեր Մարի Կրարուպը: Այս մասին տեղեկցանում է «The Copenhagen Post»-ը:
Ադրբեջանի ԱԳ նախարարությունը բարկացել է Դանիայի Թագավորության խորհրդարանի պատգամավորների վրա` Հարավային Կովկասի տարածաշրջան` ԼՂ այցելելու պատճառով:
Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, որ դանիացի պատգամավորները և այլ պաշտոնյաներ առանց համապատասխան թույլտվություն ստանալու, այցելել են տարածաշրջան և մասնակցել տարածաշրջանի ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Դանիայում Հայաստանի դեսպան Հրաչյա Աղաջանյանը:
Ադրբեջանի ԱԳ նախարարի մամլո խոսնակ Էլման Աբդուլաևը հայտարարել է, որ միջադեպը պետք է ուսումնասիրվի և հետաքննվի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ