Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ․ Արցախի ԱԻՊԾ


20:23 , 25 սեպտեմբեր, 2023

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում՝ բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունի վայրում աշխատում են փրկարարական և բժշկական օպերատիվ խմբերը։
Կան զոհեր և վիրավորներ։ Այրվածքներ ստացած բազմաթիվ տուժածներ տեղափոխվել են բուժհաստատություններ։

Արցախի ԱԻՊԾ