Աշխարհի 9 ամենատարօրինակ լիկյորները


15:40 , 11 սեպտեմբեր, 2013

Անկախ մարդկանց բոլոր տարբերություններից ու նախասիրություններից` մեզ` աշխարհի տարբեր անկյուններում սփռված մարդկանց, միավորում է խմելու սերը: Հնուց ի վեր մարդիկ ալկոհոլային տարբեր խմիչքներ են հնարել` բավարելու իրենց համային նախասիրությունները: Այսօր ալկոհոլային շատ խմիչքներ իրենց հստակ պատրաստման ձևերն են գտել, որոնք ընդունված են տարբեր մշակույթներում: Ու  չնայած կարելի է վիսկին, օղին և ռոմը լիկյորների պատրաստման ստանդարտներում կիրառել, այնուամենայնիվ գոյություն ունեն նաև բաղադրատոմսերի այնպիսի այլընտրանքներ, որոնց մասին պատկերացում անգամ չէիք կարող ունենալ: Այս հոդվածում ներառել ենք հենց այդպիսի 9 տարօրինակ լիկյորներ:

9. Չինար (արտիճուկի լիկյոր)

cynar

Չինարը իտալական դառնահամ լիկյոր է, որ պատրաստված է 13 տարբեր տեսակի բույսերից, սակայն սրա հիմնական բաղադրամասը արտիճուկն է: Խմիչքը մուգ շագանակագույն է և դառնաքաղցրավուն համ ունի, իսկ ալկոհոլի մակարդակը 16.5% է:


8. Արմատ (օրգանական լիկյոր)

root liquor


Այս լիկյորը բնիկ հնդկացիների ավանդական բաղադրատոմսով է պատրաստվում: Դրա մեջ ներառվում են սև թեյի տերևներ, դարչին, հապալաս, հիլ, կեչու կեղև և շաքարեղեգ: Իսկ դրա ալկոհոլային արժեքը բավականին բարձր է` 40%:

7. Պուլկե (մեքսիկական հալվեից լիկյոր)

pulque

Այս խմիչքի պատմությունը հասնում է մինչև 15-16-րդ դարեր: Այն իրենից ներկայացնում է խմորված կամ թթվեցված մեքսիկական հալվեի խեժից պատրաստված ալկոհոլային խմիչք, որը թանձր է, ունի կաթի գույն և փոքր ինչ թթու համ:

6. Կարիճով օղի

 scorpion vodka

Այո՛, սա հենց այն է, ինչ իր անունն արդեն ասում է: Ինչո՞ւ: Զուտ նորարարության համար: Կարիճներոով օղիները հիմնականում վաճառվում են կամ 70մլ, կամ ավելի մեծ` 250 մլ տարոողությամբ շշերոով: Ասվում է, որ կարիճներն օղուն յուրահատուկ համ են փոխանցում, և մինչև օղու մեջ դրանք տեղադրելը դրանք պարտադիր մաքրվում են, այնպես որ կարող եք չանհանգստանալ` օղին անվտանգ է:

5. Մամախուանա

mamajuana

Մամախուանան Դոմինիկյան Հանրապետությունում արտադրվող խմիչք է, որը պատրաստվում է ռոմի, կարմիր գինու և մեղրի մեջ երկար ժամանակ թրմվող ծառի կեղևից և տարբեր բույսերից: Այս խմիչքը նաև օգտակար է առողջության համար, օր.` այն առողջարար է մրսածության դեպքում, արյան շրջանառության, մարսողության, լյարդի համար և այլն: Այն նաև երբեմն անվանում են «Դոմինիկյան վիագրա»:

4. Կիերիվիետ

kierewiet liqueur

Բոլոր նրանք, ովքեր երբևէ եղել են Ամստերդամում, հաստատ հանդիպած կլինեն այս խմիչքը: Այն պատրաստվում է մարիխուանայի տերևներից և ունի բաց կանաչ գունավորում:

3. Յոգուրիտո

yogurito

Այս ալկոհոլային յոգուրտը պատրաստվում է Հոլանդիայում և շշալցվում Ֆրանսիայում: Այն թերևս ամենաշատը սիրված է Ճապոնիայում, որտեղ նրանք սիրում են դրա հետ խառնել տարբեր տրոպիկական մրգերի հյութեր: Այս լիկյորի ալկոհոլային արժեքը 16% է կազմում:

2. Ծխեցված սաղմոնով օղի

smoked_salmon_vodka

Ինչ-որ պատճառով Ալյասկայի օղու գործարանը որոշեց արտադրել ծխեցրած սաղմոնի համով օղի: Ինչպես կարելի է հասկանալ նկարից, արտադրողներն առաջարկում են Ծխեցրած սաղմոնը օգտագործել Արյունոտ մերիի հետ: Սակայն վերջինս արդեն իսկ իրեն հատուկ համն ունի տոմատի հյութից, պատկերացնո՞ւմ եք` ինչպիսի համ այն կունենա արդեն սաղմոնից:

1. Փոքրիկ մկներով գինի

baby mouse wine

Այո՛, հենց մկների ձագուկներով գինի: Սա կատակ չէ: Կորեայի որոշ շրջաններում ավանդույթ է երեք օրական մկների ձագերին դնել բրնձի գինու շշի մեջ` այն թողնելով, որպեսզի թրմվի մեկից մինչև երկու տարի: Եվ, այո՛, դրանից հետո նրանք դա խմում են: