«Ես այստեղ եմ, Արցախում եմ»․ Արկադի Ղուկասյան


16:32 , 25 սեպտեմբեր, 2023

Factor.am-ը գրում է․

Արցախի առաջին նախագահ Արկադի Ղուկասյանը շարունակում է մնալ Արցախում։ Այս մասին Ղուկասյանը նշել է Factor.am-ի հարցին ի պատասխան։ Հստակեցնող հարցին՝ շարունակելո՞ւ է մնալ Արցախում, Արկադի Ղուկասյանը պատասխանեց․

«Հիմա դա՞ է ամենաշատը հետաքրքրում։ Ես այստեղ եմ, Արցախում եմ։ Մենք հիմա իրավիճակն ենք քննարկում, չեմ կարող խոսել»։