Չնայած ոստիկանության բռնություններին՝ անհնազանդության ակցիաները շարունակվում են. Իշխան Սաղաթելյան


10:41 , 25 սեպտեմբեր, 2023

Չնայած ոստիկանության բռնություններին՝ անհնազանդության ակցիաները մայրաքաղաքում և մարզերում շարունակվում են:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՅԴ ԳՄ անդամ, Ազգային կոմիտեի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Այս պահին ունենք 200-ից ավել բերման ենթարկված քաղաքացի:

Ընդդմադիր պատգամավորները և փաստաբանները զբաղվում են քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ»,- գրել է նա։