14:58 , 11 սեպտեմբեր, 2013Aysor.am-ը գրում է.
Վրաստանի բնակչուհին 18 տարի հետևում է իր որդու դիակին` խնամելով այն սպիրտով և դիակի վրա սպիտակ թղթեր ամրացնելով, որպեսզի ցուցադրի թոռանը:
Topnews.ru-ի փոխանցմամբ, Ջոնի Բակարաձեն մահացել է 22 տարեկանում, ընտանիքը հրաժարվել է դիակը հուղարկավորել, քանի որ մահացածը որդի է ունեցել և նրանք ցանկացել են, որ տղան տեսնի հորը:
Մահացածի մայրը 18 տարի շարունակ խնամում է որդու մարմինը` դիակին նոր հագուստներ հագցնելով: Կինը նշել է, որ տղան շատ էր ցանկանում, որպեսզի իր որդին տեսնի իրեն, թեկուզ այդ տեսքով: