Սինա թերակղզում պայթեցրել են Եգիպտոսի հետախուզության շտաբ-բնակարանը


14:46 , 11 սեպտեմբեր, 2013

Սինա թերակղզում պայթեցրել են Եգիպտոսի հետախուզության շտաբ-բնակարանըPanorama.am-ը գրում է.

Չորս մարդ է զոհվել Սինա թերակղզում Եգիպտոսի հետախուզության շտաբ-բնակարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Վիրավորել է 10 մարդ: Այս մասին հայտնում է Rueters գործակալությունը:

Ավելի վաղ պետական հեռուստատեսությունը հայտնել էր, որ Սինայում ռմբակոծվել է զինվորական անցակետը, որի հետևանքով չորս մարդ է վիրավորվել: Հայտնի չէ, արդյոք այս հարձակումներն իրար հետ կապ ունեն, թե ոչ:

Ականատեսների վկայությամբ՝ նրանք պայթյունների ձայներ են լսել, որից հետո ընդհարումներ են սկսվել զինվորականների ու գրոհայինների միջև: 

Պայթյունները տեղի են ունեցել Ռաֆահ քաղաքում, որի մի մասը գտնվում է եգիպտական հատվածում, իսկ մյուսը՝ հարևան Գազայի հատվածում: Հաղորդվում է, որ պայթյունի հետևանքով փշրվել են հարևան շենքերի ապակիները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ